Youth House Youngster Essays

Page 1

«Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդների էսսեներ

Գյումրի, 2018


Ռոման Մադոյան, 16 տարեկան

Իմ անունը Ռոման է։ Ես

սովորում եմ

ճարտարագիտական

քոլեջի

ծրագրավորման բաժնում։ Ունեմ տարբեր նախասիրություններ, կառանձնացնեմ

որոնցից

շախմատ

խաղալը

և

համակարգչային ծրագրերով զբաղվելը: Կարևորելով

առողջ

ապրելակերպը՝

ակտիվորեն

զբաղվում

խաղալով։

Ընկերներիցս

եմ

ֆուտբոլ իմանալով

«Երիտասարդների տան» մասին սկսել եմ հաճախել բացման առաջին իսկ օրերից։ Կենտրնում հիմնական զբաղմունքս եղել է համակարգչային խաղեր խաղալը։ Հետո կամաց-կամաց սկսել եմ մասնակցել կենտրոնում կազմակերպվող աշխատանքներին, որոնց արդյունքում ձեռք եմ բերել տարբեր գիտելիքներ և փորձ։ Ցուցաբերելով ակտիվություն և մասնակցություն կենտրոնում ընթացող տարբեր գործընթացներին,

որպես

կամավոր

ընդգրկվեցի

տասնմեկ-տասներկու

տարեկան

երեխաների հետ աշխատանք կատարելու։ Հիմնական զբաղմունքս եղել է երեխաների հետ համակարգչային խաղեր խաղալը, տարբեր զարգացնող և ժամանցային խաղերի կազմակերպման և ուղղորդման աշխատանքները, ինչպես նաև լինել նրանց ավագ ընկերը և աջակիցը։ Կենտրոնում մասնակցել եմ տարբեր ուղղվածությամբ միջոցառումների, ունեցել եմ մի շարք տպավորիչ օրեր, բայց կառանձնացնեմ ամենատպավորիչը՝ երիտասարդերի միջազգային օրվա մասնակցությունը, ինչպես նաև միջոցարմանը նախորդող

նախապատրաստական

աշխատանքներին

ակտիվորեն

մասնակցելը։

Տպավորվեց հատկապես գույների փառատոնը, երբ կենտրոնի ընկերներիս հետ միասին մասնակցեցինք այդ տոնին։ Կենտրոն հաճախելուց հետո սկսեցի ավելի կարգապահ և պատասխանատու դառնալ, ինչը իմ հետագա ինքնակայացման համար ամենակարևոր նախապայմաններից մեկն է։ Կյանքում առաջնորվում եմ հետևյալ կարգախոսով՝ «Վստահել սեփական ուժերին»։


Ալլա Բարսեղյան, 14 տարեկան

Ես

Ալլան

եմ,

սովորում

եմ

8-րդ

դասարանում: Սիրում եմ իմ դպրոցը, ունեմ շատ տարբեր նախասիրություններ: Շատ եմ սիրում պարել, հաճախում եմ պարի և նպատակ ունեմ ապագայում շարունակել այդ բնագավառում աշխատել: Երազում եմ դառնալ

պարուսույց,

աշխարհահռչակ

մեծ

պարել բեմերում:

Նախասիրություններիցս

մյուսը

մոդելավորումն է: Սիրում եմ հետաքրքիր գունային

լուծումներով

համադրություններ

անել,

ոճային նոր

ոճեր

ստեղծել: «Երիտասարդների տուն» եկել եմ հունիս ամսից: Գրեթե ամեն օր հաճախում եմ կենտրոն, որը դարձել է իմ առօրյայի անբաժան մասնիկը: Այն ինձ համար ոչ միայն ազատ ժամանցի կազմակերպման վայր է, այլ նաև՝ գիտելիքների հարստացման: Շփվելով տեղի երիտասարդների հետ՝ սկսեցի մասնակցել կենտրոնում կազմակերպվող անգլերենի և համակարգչային դասընթացներին, ձեռք բերեցի նոր գիտելիքներ ու հմտություններ: Երբ սկսեցի մասնակցել աղջիկիների առաջնորդության և հեծանվավարության ակումբին, սկսեցի ավելի լավ հեծանիվ վարել, նույնիսկ կազմակերպեցինք մի քանի հեծանվային արշավներ, էքսկուրսիաներ ու հեծանվաերթեր: Իսկ առաջնորդության ակումբին մասնակցելով դարձա ավելի ինքնավստահ, հաստատակամ: Կենտրոնում մի շարք միջոցառումների եմ մասնակցել, սակայն ամենատպավորված օրը եղել

է

հեծանվավարության

ամփոփիչ

միջոցառումը

(Bike

Khana):

Հատկապես

կառանձնացնեմ մեր մասնակցությամբ հեծանիվներով պարերի ցուցադրությունը, որը մեծ ոգևորություն պատճառեց և՛ մեզ, և՛ ներկաներին: Կյանքում առաջնորդվում եմ հետևյալ կարգախոսով՝ «Անկախ ամեն ինչից շարժվել առաջ»:


Արտավազդ Թոսունյան, 17 տարեկան

Ես

Արտավազդ

Սովորում

Թոսունյանն

եմ

եմ:

թիվ

4

արհեստագործական ուսումնարանում:

Սիրում

հետաքրքրություններ

եմ

նոր

բացահայտել,

շփվել հասակակիցներիս հետ և ձեռք բերել ծանոթություններ: Տեղեկանալով,

նորաբաց տուն»

«Երիտասարդների

բաց

երիտասարդական կենտրոնի մասին, սկսեցի

այցելել

շարունակում

և եմ

մինչև

հիմա

հաճախել:

Ակտիվորեն մասնակցելով կենտրոնում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, տարբեր թեմաներով հանդիպումներին և քննարկումներին, դարձել եմ ավելի տեղեկացված, պատասխանատու և նպատակասլաց: Շատ տպավորիչ և հետաքրքիր օրեր ենք ունեցել «Երիտասարդների տան»-ը: Սկսած ամենատարբեր քուիզ-վիկտորինաներից, աշխատարաններից, մինչև մեր իսկ կողմից կազմակերպված միջոցառումները: Ամենահիշարժան օրը, որը մեծ ոգևորություն էր առաջացրել կենրոնում՝ Երիտասարդների միջազգային օրվա տոնակատարությունն էր, որին նախապատրաստվեցինք կենտրոնի մյուս երիտասարդների հետ միասին՝ թեմատիկ պոստերներ պատրաստելով: Իսկ օրվա ընթացքում մասնակցեցինք գունային փառատոնին, որն էլ ավելի գունեղ դարձրեց մեր առօրյան: «Երիտասարդների տուն»-ը միջավայր է, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է գտնել իր հետաքրքրություններին և նախասիրոթյուններին համապատասխան զբաղմունք, կրթվել և հմտանալ:


Անի Պետրոսյան, 13 տարեկան

Ես Անին եմ, սովորում եմ դպրոցում: Մասնակցելով մի շարք դպրոցական մրցույթների, ունեցել եմ

բազմաթիվ

հաջողություններ,

սակայն,

ամենասիրելի

զբաղմունքս

ժամանակակից պարեր պարելն է: Ընկերներիցս

իմանալով

«Երիտասարդների հունիս

ամսից

տան» սկսեցի

մասին, հաճախել:

Կոնտրոնում մասնակցել եմ տարբեր աշխատարանների,

թիմային

աշխատանքնների,

անգլերենի

դասընթացների, ինչը նպաստեց նոր գիտելիքների ձեռք բերմանը: Անգամ մասնակցեցի երաժշտական ակումբին, որտեղ և իրականացավ իմ ցանկություններից մեկը՝ սովորել կիթառ նվագել: Մասնակցել եմ նաև աղջիկների առաջնորդության և հեծանվավարության ակումբին, ինչի արդյունքում

դարձել

եմ

ավելի

համարձակ,

ինքնավստահ:

Ամենակարևորը՝

հնարավորություն ունեցա սովորել հեծանիվ վարել: Անգամ մասնակից եմ եղել մի քանի հեծանվային արշավնների: «Երիտասարդների տանը» ունեցել եմ շատ հիշարժան օրեր, բայց ամենաշատը հիշվող է եղել «Bike Khana»-ն՝ հեծանվավարության ակումբի ամփոփիչ միջոցառումը, որի ժամանակ հնարավորություն ունեցանք հեծանիվներով պարեր ցուցադրել: Կյանքում առաջնորդվում եմ «Ձգտել և հասնել»կարգախոսով, այսինքն, եթե ուզում եմ մի բանի

հասնել,

ապա

ամեն

ինչ

անում

եմ

նպատակիս

հասնելու

համար:


Գևորգ Առաքելյան, 14 տարեկան

Ես Գևորգ Առաքելյանն եմ, սովորում եմ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում: Զբաղվում

եմ

սպորտով՝

ֆուտբոլով:

Ունեմ շատ լուրջ նպատակներ ֆուտբոլի հետ կապված: Այն իմ տարերքն է և անում եմ ամեն ինչ ֆուտբոլում նպատակներիս հասնելու համար: Կենտրոնի մասին շատ դրական կարծիքներ

էի

լսել,

բայց

նախքան

հաճախելս

չէի

պատկերացնում,

որ

այդքան հոգեհարազատ վայր կդառնա ինձ համար: Կենտրոն եկա հետաքրքիր ժամանակ անցկացնելու նպատակով, սակայն իրականությունը գերազանցեց սպասելիքներս: Կենտրոնում հնարավորություն ստացա մասնակցելու տարբեր միջոցառումների, դասընթացների, շփվելու հասակակիցներիս հետ: Շատ եմ սիրում նաև շփվել օտարերկրյա կամավորների հետ: Կենտրոնում շատ խաղեր եմ խաղում, մասնակցում կազմակերպված միջոցառումներին ու դասընթացներին: Ամենատպավորիչ օրս եղել է «Աշխարհի առաջնության» թեմայով ուրբաթօրյա սրճարանը, որի ժամանակ կազմակերպած մրցույթի արդյունքում դարձա հաղթող: Կյանքիս կարգախոսն է՝ «Երբեք չհանձնվել»:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.